Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արտամետում է գտնվել Անահիտ դիցամոր մեհյանը, որն ավերվել է քրիստոնեության ընդունումից հետո». Խաժակ Սիրեկանյան

00:42, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«Արտամետում է գտնվել Անահիտ դիցամոր մեհյանը, որն ավերվել է քրիստոնեության ընդունումից հետո». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտամետ
     Վան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք է գտնվում Արտամետ գյուղը, որն հայոց պատմության մեջ կատարել է կարևոր դեր, եղել է ծիսական կենտրոն:
     Արտամետը հայտնի է եղել իր Զարդ բերդով, սառնորակ ջրերով, այգիներով, իսկ մի կողմից անցել է Շամիրամի ջրանցքը:
     Այստեղ է գտնվել Անահիտ դիցամոր մեհյանը, որն ավերվել է քրիստոնեության ընդունումից հետո:
     Արտամետի հետ է կապված ևս մի ավանդույթ. համաձայն լեգենդի, այն հիմնադրել է հայոց բարեպաշտ արքա Արտաշես 1-ինը ( ք.ա.189-160թթ), որտեղ էլ իրենք ամուսնությունից հետո անցկացրել են իրենց մեղրամիսը:
     Համաձայն պատմիչ Թովմա Արծրունու, Արտամետ նշանակում է Արտաշեսի մուտք»:

| | |
2935 | 1
Facebook