Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամանակակից աշխարհում իսլամն ավելի քիչ է վտանգավոր, քան թե Արևմուտքի նոր կրոնը». Թ. Ալեքսանյան

22:48, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Ժամանակակից աշխարհում իսլամն ավելի քիչ է վտանգավոր, քան թե Արևմուտքի նոր կրոնը». Թ. Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցնում է կրոնական հակամարտության պայմաններում, այդ միջոցառման շրջանակներում իսլամին մարտահրավեր է նետել Արևմուտքի ներկայիս կրոնը՝ ձախ-լիբերալիզմ կամ ուլտրալիբերալիզմ կոչվածը (որոշ մասնագետներ այն բնորոշում են «քաղաքացիական կրոն» բառակապակցությամբ):
     Այդ երկու կրոններն էլ խիստ ռեակցիոն բնույթ ունեն, դրանք տոտալիտար ուսմունքներ են, որոնք պայքարում են մարդկանց ազատությունների դեմ և խիստ վտանգավոր են քաղաքակրթության համար:
     Բայց և այնպես ես գտնում եմ, որ իսլամը դարերի ընթացքում բավականին հղկվել ու ադապտացվել է մարդու բնույթին, չմոռանանք նաև, որ այն մարդկության մի ստվար հատվածի մշակույթի անքակտելի մասն է դարձել, հետևաբար իմ կարծիքով ժամանակակից աշխարհում իսլամը ավելի քիչ է վտանգավոր, քան թե Արևմուտքի նոր կրոնը:

| | |
2455 | 0
Facebook