Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ալիևն արդեն հայտարարել է, որ իրենք ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը». Դիլբարյան

21:36, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Ալիևն արդեն հայտարարել է, որ իրենք ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը». Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Ունի՞ արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ում բարեկամներ։ Շաբաթվա հարցը, որի պատասխանին բոլորս սպասում ենք։ Ալիևն արդեն հայտարարել է, որ իրենք ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը։ Ուստի բոլոր հայաստանամետ ուժերը Պուտինի և մնացյալների վաղվա այցից և հայտարարություններից, ու ամենակարևորը՝ քայլ-որոշումներից հետո կձևավորեն հստակ դիրքորոշում։ Արևմտամետներն ու ռուսամետները կանխավ պատասխան ունեն։ Հայաստանն ու Արցախը սպասում են հստակության։ Ունե՞նք գոնե մի քանի բացահայտ խոսող և գործող դաշնակից։ Ֆրանսիայի սենատն իր քայլը կատարեց՝ ադրբեջանի թիրախում է՝ անկախ կառավարության դիրքորոշումից։ Ո՞վ է Հայաստանի հաջորդ դաշնակիցը»։

| | |
1488 | 0
Facebook