Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Արցախի ԱԺ-ն նոյեմբերի 23-ին արտահերթ նիստ կգումարի

18:30, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Արցախի ԱԺ-ն նոյեմբերի 23-ին արտահերթ նիստ կգումարի

Նոյեմբերի 22-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել:
     Օրակարգում ընդգրկված են պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հարցեր Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին ու պատգամավորների հայտարարություններ:

Խորհրդակցության ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

| | |
1744 | 0
Facebook