Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես իրենց հետ չեմ շփվում, չեմ բարևում». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականների մասին

15:24, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Ես իրենց հետ չեմ շփվում, չեմ բարևում». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով խորհրդարանական գործիքներով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և այդ նպատակով ՔՊ-ի պատգամավորներից 18-ի ստորագրությունը ստանալու հնարավորությանը, ասել է. «Եթե ինչ-որ մեկն այս պահին կարող է ապահովել ՔՊ-ից 18 հոգու ստորագրությունը, ես խորին համոզմունք ունեմ, որ դա անհնար է։ Ես՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, իշխանականի ստորագրությունը չեմ կարող ապահովել, ես իրենց հետ չեմ շփվում, ով կարող է դավաճանների հետ բանակցել՝ թող գնա բանակցի, ես իրենց հետ չեմ խոսում, իրենց չեմ բարևում և այս սկզբունքներից հետնահանջ չեմ անելու, ես ՔՊ դավաճանների և ուսապարկերի հետ խոսելու ոչինչ չունեմ։ Անկեղծ համոզմունք ունեմ՝ մարդիկ, ովքեր պատերազմից հետո շանտաժով, փողով, վախով, ինչ ուզում եք ասեք, ոչ մի բան արդարացում չի, մնացել են Նիկոլի կողքը, իրենց անհնար է հետ բերել, իրենց ընդամենը պետք է ստիպել կազմակերպել այդ քվեարկությունը․ ես այդ ռեսուրսներն ու լծակները չունեմ»։

«Ես իրենց հետ չեմ շփվում, չեմ բարևում». Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ականների մասին
5741 | 3
Facebook