Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հավկիթը դանդաղ, բայց անշեղորեն թանկանում է». Ոսկան Սարգսյան

15:00, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Հավկիթը դանդաղ, բայց անշեղորեն թանկանում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավկիթը դանդաղ, բայց անշեղորեն թանկանում է։ Մի քանի օր առաջ առանց փաթեթավորման մեկ հավկիթը Երևանում վաճառվում էր 60 դրամով, հիմա՝ 65-ով։ Տուփով հավկիթի ամենացածր միջին գինը 69 դրամ է։ Դժվար չէ պատկերացնել, թե ամանորին հավկիթն ինչ գնով է վաճառվելու։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, որի անդամները պետբյուջեից մեծ ռոճիկներ են ստանում, նրանք իրենց գործառնույթները ինչպե՞ս են կատարում, որ նույն օրը թռչնաբուծական բոլոր ընկերությունները բարձրացնում են իրենց արտադրանքի գինը։ Սույն հանձնաժողովը ակտիվ գործունության իմիտացիա ստեղծելու համար մեկ-մեկ այդ ընկերություններին տուգանում է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
1431 | 0
Facebook