Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Բաց նամակ

ԱԺԲ-ի նամակը՝ Ֆրանսիայի դեսպանին

14:42, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
ԱԺԲ-ի նամակը՝ Ֆրանսիայի դեսպանին

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է. ԲԵՎԵՌԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ՝ Վ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
     Մեծարգո դեսպան տիկին Անն Լույո, Հայաստանում Ֆրանսիայի մեծարգո ներկայացուցիչնե՛ր
     2018 թվականի իշխանափոխությունից հետո, ՀՀ իշխանություններն իրենց հռետորաբանությամբ փորձում են միջազգային հանրության մոտ կարծիք ստեղծել, իբր, Հայաստանում զարգանում է ժողովրդավարությունը, և հարգվում են մարդու անօտարելի իրավունքները:
     Բայց, ցավոք սրտի, իրականությունը մեզ այլ բան է փաստում: Բառացիորեն այս օրերին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քաղաքական հայացքների պատճառով հալածվում է սրվող հիվանդությամբ տառապող քաղաքական գործիչ Վարուժան Ավետիսյանը:
     Պարոն Ավետիսյանը դեռևս 2014 թվականից տառապում է խիստ վտանգավոր համախտանիշով (հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ), որին բնորոշ է ալիքաձև ընթացք՝ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ` պարբերաբար սրացումներով։
     Սրացումներն ունենում են հստակ նախանշաններ՝ մկանային մանր, ալիքաձև դողի տեսքով և զարգանում են շատ անսպասելի ու արագ՝ առաջացնելով երիկամային սուր անբավարարության պատկեր։
     Միայն վերջին երկու տարվա ընթացքում պարոն Ավետիսյանը ունեցել է երկու նման սրացում, որոնց ժամանակ նրա կյանքը, բարեբախտաբար, հաջողվել է փրկել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարուժան Ավետիսյանի մոտ հենց այս օրերին առկա են հիվանդության նույն նախանշաններրը և ցանկացած պահին կարող է զարգանալ կյանքին վտանգ սպառնացող հերթական սրացումը՝ անհրաժեշտություն է առաջանում նրան հնարավորինս շուտ տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական բժշկական կենտրոն։
     Մեծարգո տիկին Անն Լույո, նկատի ունենալով, որ Ֆրանսիան ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև այդ արժերքներն աշխարհում սփռող առաջատարներից է, խնդրում ենք ձեզ աջակցել պարոն Ավետիսյանին` ձեր քաղաքական լծակներն օգտագործելով և Հայաստանյան իրականության մեջ Ձեր ունեցած հարգանքի շնորհիվ միջամտել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին, Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
     Ֆրանսիան շատ լավ գիտի մարդու կյանքի և ազատության իսկական գինը:
     Հայաստանը Ֆրանսիայի ժողովրդավարության կարիքն ունի:
     Հարգանքներով՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թև:

Աղբյուրը` ԱԺԲ
| | |
840 | 0
Facebook