Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևի ինչ-որ մեկը բալոնչիկով գազ է բերել». ԱԻՆ պաշտոնյա

13:30, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Երևի ինչ-որ մեկը բալոնչիկով գազ է բերել». ԱԻՆ պաշտոնյա

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՊՏՀ մասնաճյուղից ուսանողների և դասախոսների տարհանմանը՝ ԱԻՆ պաշտոնյա, փոխգնդապետ Ավանեսյանն ասել է, որ ուսումնասիրել են տարածքը, ոչինչ չեն հայտնաբերել. «Հոտ չեն զգացել մարդիկ, ուղղակի վատ են զգացել իրենց, դուրս եկել, մենք էլ ոչ մի տիպի հոտ չենք զգացել, ոչ էլ սարքերն են ֆիքսել.... Մինչև մեր գալը նաև օդափոխել են տարածքը»: Նրա խոսքով՝ շենքը գազաֆիկացված չէ, որևէ խողովակ չի անցնում այդտեղով. «Իմ մտածելով, երևի ինչ-որ մեկը բալոնչիկով գազ է բերել, դա են օգտագործել»,- նշել է նա:

«Երևի ինչ-որ մեկը բալոնչիկով գազ է բերել». ԱԻՆ պաշտոնյա
2993 | 1
Facebook