Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Քաղաքացիները դժգոհում են, մեքենաները ջարդվում են, ամեն օր սթրեսային վիճակ է»․ Էռնեստ Ավանեսով

12:18, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Քաղաքացիները դժգոհում են, մեքենաները ջարդվում են, ամեն օր սթրեսային վիճակ է»․ Էռնեստ Ավանեսով

«Ուզում եմ հասկանալ՝ մենք ունե՞նք ինչ-որ մոնիթորինգի ձևաչափ, թե մեր աշխատանքներն ինչպես են կատարվել, ես օրինակ կարող եմ բերել․ այս պահի դրությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի փողոցի վրա, հայտնի բենզալցակայանների հարակից տարածքում ասֆալտը երեք շաբաթ է, նույնիսկ ավել, քանդված է, որևէ գծանշում չկա (գծանշումն այլ հարց է նույնիսկ), այդ ասֆալտը մեկ տարի դեռ չկա, որ արվել է։ Ուզում եմ պարզաբանեք, որովհետև ոչ մեկ չի խոսում այս մասին, քաղաքացիները դժգոհում են, մեքենաները ջարդվում են, ամեն օր սթրեսային վիճակ է այդ փողոցում և կարծում եմ՝ ոչ միայն այդ փողոցում»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի պատասխանին, որ՝ «հայտարարում ենք մրցույթ ասֆալտապատման աշխատանքների, մրցույթը լինելուց հետո նաև մրցույթ է հայտարարվում տեխնիկական հսկողության մասով, այսինքն՝ մենք համարվում ենք պատվիրատու կողմ․․․ Մենք 3 մլրդ-ի շրջանակներում ասֆալտապատում ենք արել տարեկան, դուք ուզում եք ասել, որ ձեր բարձրացրած հարցը վերաբերում է ամբողջ այդ ծավալի՞ն», Ավանեսովն արձագանքեց․ «Համապատասխան բաժինները պետք է զբաղվեն դրանով, այսինքն՝ հույսը դնում ենք քաղաքացիների վրա՞, ուղարկի, թե չուղարկի տվյալ փողոցի նկարները. բաժնին հանձնարարական տվե՛ք։ Այս դեպքերն ինդիկատոր են, խնդիր կա․ մենք ի՞նչ ենք անում՝ այդ որակը վերահսկելու և հետևություններ անելու համար»։

| | |
2373 | 0
Facebook