Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

Մինչև 2024թ. խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա. ՏԿԵՆ

11:24, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Մինչև 2024թ. խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։

Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։
     Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»։

| | |
748 | 0
Facebook