Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար

11:12, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար:
     Կենսագրություն
     Գոռ Աբրահամյանը ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։
     2000թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի աստիճան,
     2002թ․- ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով լրագրության մագիստրոսի աստիճան։
     2003թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։
     Աշխատանքային գործունեություն
     2000-2004թթ. - «Ազգ» օրաթերթ՝ լրագրող-քաղաքական մեկնաբան
     2002-2017թթ․ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար
     2004-2012թթ․ - թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան
     2009-2011թթ․ - համագործակցել է «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգի փորձագետ
     2010-2016թթ․- ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող
     2017-2022թթ. - ՀՀ դատախազություն` Գլխավոր դատախազի խորհրդական
     2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս
     2003թ․ - պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։
     Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։
     Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։
     Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Աղբյուրը` ՀՀ ՔԿ
| | |
1348 | 1
Facebook