Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«ԱԱԾ-ն ուղղակի ազդեցություն ունի դատական ու քաղաքական իշխանության վրա». Արթուր Սաքունց

00:30, չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ.
«ԱԱԾ-ն ուղղակի ազդեցություն ունի դատական ու քաղաքական իշխանության վրա». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Այսքանից հետո հիմա հերթով ու կարգով, ուղղակի որպես վարկած:
     Չկա, չէ՞ որևէ կասկած, որ ԱԱԾ-ն ուղղակի ազդեցություն ունի դատական իշխանության վրա․ անձամբ չունեմ որևէ կասկած։ Ավելին, հենց քաղաքական իշխանության վրա ունի ուղղակի ազդեցություն։
     Հիմա, Հայաստան Պուտինի այցից առաջ ինչով կարելի էր փորձել հանրային ուշադրությունը ՀԱՊԿ-ից ու հանցագործ Պուտինի այցից շեղել։ Դե Ռ․ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց ամբողջ կազմով արդեն ցույց տվեցին, որ անկարող են որևէ ցնցումներ առաջացնելու։
     Հիմա չենթադրե՞մ, որ ԿԳԲ/ՖՍԲ-ի տեղական մասնաճյուղը հանդիսացող ԱԱԾ-ն, ինչպես հայտնի դոսյեում էր որակվում, կարող էր նման քայլի գնալ, վերևում նշված հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։ Կասկած չունեմ։
     Բայց ով է թիվ մեկ պատասխանատուն նման հնարավորության համար․ իհարկե իշխանությունը, որը չիրականացրեց վեթինգ կառավարման ու հատկապես դատական համակարգում, և լյուստրացիա՝ ԱԱԾ-ում։
     Արդյունքը՞։
     Այն է, ինչ տեսնում ենք․ քաղաքական դատավարությունների կարկառուն ներկայացուցիչ Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատավորի թեկնածուի ընտրելը ԲԴԽ-ի կողմից։
     Բայց, միամիտ չկա, թացն ու չորը խառնող չկա։
     Պուտինն իրեն հասանելիքը կստանա, իշխանությունն էլ իրենը, բայց ժամանակի տարբեր հատվածներում, ոչ թե միաժամանակ։
     Ոչ խառնող կա, ոչ էլ խառնվող։
     Այնքան բան է գլխներովս անցել, որ հաստատ մի խնդիրը մյուսից տարանջատել կարողանում ենք։
     Ձեր գործիքներով մեզ, Հայաստանի հասարակությանը, քաղաքացիներին որպես գործիք չեք կարող օգտագործել Ձեր նպատակների համար։
     Հ․Գ․ Բայց մի բան կարևոր է արձանագրել։
     Շատ լավ գիտեն, որ Հայաստանում կոռուպցիայի ու փչացածության թեմաների հանդեպ հանրությունը ունի շատ մեծ զգայնություն ու կարձագանքի․ սրանով ընդունում են Հայաստանի հասարակության արմատական տարբերությունն իրենց հասարակություններից ու հենց այս թեմաներով են փորձում թեժացնել մթնոլորտն ու իրավիճակը։ Իսկ իշխանությունը մնում է անգործունակ այս մարտահրավերների հանդեպ»։

Աղբյուրը` Արթուր Սաքունց
| | |
1325 | 1
Facebook