Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը զսպվածության կոչ է արել Թուրքիային

10:18, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
Ռուսաստանը զսպվածության կոչ է արել Թուրքիային

Մոսկվան կոչ է անում Անկարային զսպվածություն դրսևորել սիրիական տարածքին հասցված հարվածներից հետո. չի կարելի թույլ տալ, որ լարվածությունը սրվի, այս մասին ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։
     «Մեր թուրք գործընկերներին կոչ կանենք ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ կանխելու լարվածության աճը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում, այլև ողջ տարածքում»,- ասել է Լավրենտևը, փոխանցում է РИА Новости-ն:

Լավրենտևը նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել ՌԴ-ին՝ Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին՝ հավելելով, որ հարցը կքննարկվի Աստանայում՝ Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ:

9311 | 0
Facebook