Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»». Էդուարդ Շարմազանով

18:36, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ.
«Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Երբ Հայաստանը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ն շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում:
     Առաջիկայում Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը։
     Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ն հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե՞՝ ոչ։
     Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։
     Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Շուշին ու Հադրութն օկուպացված չի համարում, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից չի խոսում, Ադրբեջանի շահերն Ալիևից ավելի «փաստարկված» է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ն կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն։
     Իսկ նույն ՀԱՊԿ-ն 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երևանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ և ազգերի ինքնորոշման իրավունքի և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։
     Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։
     Ստորագրեցին, քանի որ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ։
     Տեսնենք Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն։
     Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»»։

| | |
1056 | 0
Facebook