Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԳ նախարարի տեղակալը Թեհրանում ներկայացրել է ԼՂ հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

18:30, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
ԱԳ նախարարի տեղակալը Թեհրանում ներկայացրել է ԼՂ հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

Նոյեմբերի 20-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր։ Երկկողմ առևտրատնտեսական նախագծերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։

Խորհրդակցությունների ժամանակ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

| | |
1056 | 0
Facebook