Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Փաշինյանին հարցաքննողը Ռաֆոն էր, որն ամիսներ առաջ պետական պարգև էր ստացել»․ Արա Ռոստոմյան

17:00, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Փաշինյանին հարցաքննողը Ռաֆոն էր, որն ամիսներ առաջ պետական պարգև էր ստացել»․ Արա Ռոստոմյան

Ինչպես հայտնել էինք, «Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի մոտ։ Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Երևի, քավության նոխազ, մի երկու ոստիկանի գործից կհեռացնեն, որ ցույց տան, թե ինչ-որ բան անում են։ Այդ գործողության ժամանակ ոստիկանապետից չի եղել հրամանը, այլ մարմնից է եղել, սա քաղաքական խնդիր էր, ոչ թե ծառայողական, ավելի բարձրից էր գալիս հրամանը, երևի հենց վարչապետի մակարդակով էր այս ամենը կազմակերպվել»։

Խոսելով Փաշինյանի՝ օրերս որպես վկա պատերազմի հանգամանքներին առնչվող գործով հարցաքննվելու մասին՝ Ռոստոմյանը նշել է․ «Հարցաքննողը Ռաֆոն էր, որը մի քանի ամիս առաջ պետական պարգև էր ստացել, ես ճիշտն ասած չեմ էլ հավատում, որ հարցաքննվել է։ Մեր փաստաբանը գրություն է ուղղում, որպեսզի ճշտի՝ հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, իրեն ներկայացնում են, որ դա գաղտնիք է, բայց մի քանի օր հետո իրենք այդ ամենը փոխանցում են։ Նա գնացել է Փաշինյանի կաբինետում է հարցաքննե՞լ, ամառանոցո՞ւմ, թե՞ խնջույքի ժամանակ խոսել են, երկու հարց են իրար հետ փոխանակել, դա համարվում է հարցաքննությո՞ւն․ ես չեմ հավատում, որ հարցաքննվել է, այս ամեն ինչը բլեֆ է»։

| | |
2254 | 1
Facebook