Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Մինչ օրս որևէ ոստիկան չի հարցաքննվել, միայն մեզ են հարցաքննում»․ զոհված զինծառայողի հայր

16:18, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Մինչ օրս որևէ ոստիկան չի հարցաքննվել, միայն մեզ են հարցաքննում»․ զոհված զինծառայողի հայր

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Եռաբլուր»-ում բռնության ենթարկված ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի մոտ։ Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում ասել է․ «Հինգ ծնող մարմնական վնասվածքներ էին ստացել, գործը տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ 37 ծնող տուժող էին ճանաչվել, 20 հոգու հարցաքննության կանչելուց հետո իրենց ասելով՝ մյուս ծնողներին չեն կարողանում ծանուցել, գտնել, կանչել, հարցաքննությունը դադարել է. այսպես ձգձգվում է՝ արդեն երկու ամիս։ Մեր պահանջն այն է, որ եթե 20 հոգու հարցաքննել եք, այդ ցուցմունքների հիման վրա գործը հարուցեք կամ հինգ հոգին, որոնք մարմնական վնասվածքներ էին ստացել, իրենց գործն առանձնացրեք։ Մինչ օրս որևէ ոստիկան չի հարցաքննվել, միայն մեզ են հարցաքննում, մի կողմին հարցաքննելով ո՞նց կարող են գործ հարուցել։ Եթե մենք որևէ քայլ չանենք, կարող է տարիներով գնա, ինչպես մնացած գործերը, որոնք բացվում են։ Իրենք ասում են՝ մինչև մի կողմին ամբողջովին չհարցաքննենք, մյուս կողմին չենք անցնելու, աբսուրդը դրանում է։ Միտումնավոր բան կա այստեղ, գործն արհեստական ձգձգում են»։

| | |
837 | 0
Facebook