Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«Հուղարկավորել եմ, պարզվել է՝ որդուս մարմինը չի եղել»․ Սամվել Գալստյան

15:12, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Հուղարկավորել եմ, պարզվել է՝ որդուս մարմինը չի եղել»․ Սամվել Գալստյան

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, 44-օրյա պատերազմում գերի և անհետ կորած զինծառայողների հարազատներն բողոքի ակցիա են իրականացնում Օպերայի բակում։ Զինծառայող Հովսեփ Գալստյանի հայրը՝ Սամվել Գալստյանը, ով որդուց հոկտեմբերի 3-ից ոչ մի լուր չունի, լրագրողի հետ զրույցում պատմել է, որ տղային հուղարկավորել է, պարզվել է՝ իր որդու մարմինը չի եղել․ «Հուղարկավորել եմ, հետո եկել են, քանդել են, տարել։ Բայց ԴՆԹ-ն ճիշտ է եղել, իրենց ասածի համաձայն՝ կոդերի տարբերություն էր, բայց բանից դուրս եկավ՝ դա կոդի հարց չէր. շփոթմունք է եղել, ինչ է եղել՝ չեմ կարող ասել․․․ Եկել են, հանել են, տարել գիշերով, որ ես տեղյակ չլինեմ. այդ ժամանակ Ղարաբաղում էի։ Տեղյակ են պահել մորը, փեսայիս, բայց որպես հայր՝ ինձ տեղյակ չեն պահել»։

«Հուղարկավորել եմ, պարզվել է՝ որդուս մարմինը չի եղել»․ Սամվել Գալստյան
| | |
2494 | 0
Facebook