Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարուժան Ավետիսյանի առողջության համար պետությունն է պատասխանատու․ ցանկացած մարդ, ով հանգամանքների բերումով հայտնվել է կալանավայրում ու առողջական խնդիրներ ունի, պետք է ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բոլորովին էլ պարտադիր չէ, որ նման օգնություն տրամադրելու համար պաշտպանական կողմն աղմուկ բարձրացնի կամ հասարակությունից պահանջ հնչի։ Հիվանդանոց տեղափոխելու համար բոլորովին էլ պարտադիր չէ վիճակի վատթարացման սպասել։
Պետությունն է բոլոր կալանավորների, այդ թվում՝ Վարուժան Ավետիսյանի առողջության ու անվտանգության առաջին պատասխանատուն։ Եթե պետությունը կալանավորի առողջական խնդիրները լուծել չի կարողանում, ուրեմն՝ պետք է պայմաններ ստեղծի, որ մարդն ինքն իր առողջական հոգսը հոգա»։