Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Սահմանապահ դիրքերն ամրացված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում». Ոսկան Սարգսյան

16:54, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Սահմանապահ դիրքերն ամրացված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանապահ դիրքերն ամրացված, կառուցապատված չեն, իր աշխատավայրն է շքեղ նորոգում

Հայաստանի սահմանագոտին բավարար պաշտպանված, կառուցապատված չէ, շատ տեղերում պաշտպանական 2-րդ բնագիծ չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի միջոցները շռայլորեն ծախսում է իր աշխատավայրը նորոգելու համար։ Հարց՝ մինչև հիմա այդ աշխատավայրում բավարար պայմաններ չկայի՞ն, որ վերանորոգում է։

Փաշինյանը ժամանակին ասել է՝ կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ։ Սա տեղովը թամամ կոռուպցիա է։

Վարչապետի աշխատակազմն ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ- պրոեկտ» ՍՊԸ-ի հետ, որը պիտի իրականացնի Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։

«Հրապարակի» տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին, սակայն, լրացուցիչ համաձայնագիր է կնքվել ընկերության հետ, որով գումարն է ավելացվել, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել դեկտեմբերի 25-ը։

Ընկերության հետ կնքված պայմանագրի գինը սահմանվել է 51 մլն 347 հազար դրամ՝ նախկին 38 մլն 790 հազարի փոխարեն։

Համացանցը հիշեցնում է, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գաղտնի հրամանագրով, շուրջ 2 մլն դոլար է հատկացրել իր և Արարատ Միրզոյանի ծառայողական առանձնատների նորոգման ու կահավորման համար»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
1232 | 0
Facebook