Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

«2 տարի, 2 ամիս է անցել. երեխաները չե՛ն ների, երբե՛ք»․ գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

14:00, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«2 տարի, 2 ամիս է անցել. երեխաները չե՛ն ների, երբե՛ք»․ գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Գերի և անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում Օպերայի բակում։ Լրագրողի դիտարկմանը՝ «Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար», զինծառայողի հարազատն արձագանքել է․ «2 տարի, 2 ամիս է անցել, նա գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է, ես ինքս գերի եղել եմ՝ 1990 թվականին․․. Երեխաները չե՛ն ների, երբե՛ք։ Մեկը մյուսի վրա են գցում․ Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի, ՊՆ-ի, իրենք էլ՝ իրենցից ցածր աստիճանների վրա, իսկ Փաշինյանի պատասխանը, որ՝ ձեր հարցով զբաղվելու են ԱԱԾ-ն և ՊՆ-ն»։

Անհետ կորած մեկ այլ զինծառայողի հարազատը հարցին՝ «նոյեմբերի 22-ին Պուտինն այցելելու է ՀՀ, արդյո՞ք որևէ գործողություն նախատեսել եք», պատասխանել է․ «Շատ կուզենայինք, եթե լիներ հնարավորություն, գոնե ծնողներից մի քանի հոգու ընդուներ, լսեր, այդ հարցով մենք դիմել էինք Պուտինի ադմինիստրացիային, պատասխանը եղել էր, որ ձեր դիմումն ուղղված է ԱԳՆ-ին, սակայն կխնդրենք, կփորձենք․․․»։

«2 տարի, 2 ամիս է անցել. երեխաները չե՛ն ների, երբե՛ք»․ գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
| | |
1217 | 0
Facebook