Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Եթե Հայաստանը խելքի չգա, մեզ սպառնում է նույնը»․ Հովհաննես Ավետիսյան

22:24, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Եթե Հայաստանը խելքի չգա, մեզ սպառնում է նույնը»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Թուրքիայում պայթյուն է լինում, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Թուրքիան ռմբակոծում է Սիրիան (երեկ):
     Իրանում ցույցեր են, մեղադրում են քրդերին և, ի պատասխան, Իրանը ռմբակոծում է Իրաքը (երեկ):
     Սա հետևանք է Իրաքի և Սիրիայի ձախողված պետություններ լինելուն, որի գործում ջանք չեն խնայել, և՛ տեղի իշխանությունները, և՛ ռուսները, և՛ արևմուտքը: Այս պետությունները դարձել են շահերի բախման տարածք, ինչպես հիմա Ուկրաինան:
     Եվ, եթե Հայաստանը խելքի չգա, չունենա պետականամետ իշխանություններ, մեզ սպառնում է նույնը, այդ շահերի բախումը մեր տարածքի վրա վերածվելու է ֆիզիկական բախման, դրա վատագույն հետևանքներով:
     Սա ուղղակի հիշեցնեմ նրանց, որ կարծում են, թե ամենավատը անցյալում է և մեզ պայծառ օրեր են սպասվում: Չի կարող լինել ապահովություն, քանի սեփական իշխանությունդ կամ տհաս է, և/կամ դավաճան»:

| | |
3036 | 0
Facebook