Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Լարված իրավիճակ՝ Իրանի քրդաբնակ շրջաններում». Տիգրան Դավուդյան

09:06, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ.
«Լարված իրավիճակ՝ Իրանի քրդաբնակ շրջաններում». Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Լարված իրավիճակ Իրանի քրդաբնակ որոշ շրջաններում. Իրանի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն քրդաբնակ Մահաբադ և Փիրանշահր քաղաքներում վերջին ցույցերի ընթացքում սպանվել են քաղաքացիներ և իրավապահ մարմնի անդամներ։ Իսլամական Հեղափոխության Պահակազորը ջոկատներ է ուղարկել տեղի ոստիկաններին օգնելու համար. Մահաբադում երևում են նաև քաղաքացիական պաշտպանության դիրքեր։ Մահաբադը Իրանի Քրդստանի 1946 թվականի ինքնավարության մայրաքաղաքն է եղել։ 1947 թվականին Իրանի արքայի զորքի կողմից այս քաղաքում կախաղան բարձրացվեց Ինքնավար Հանրապետության առաջնորդ` Մուհամեդ Ղազին։ Իսլամական պետությունը ևս 1992 թվականին Գերմանիայում կազմակերպեց Իրանի քուրդերի առաջնորդ Ղասեմլուի սպանությունը։ Իրանի քուրդերը իսլամ սյուննի են, ձգտում են ինքնավարության և Իսլամական պետության 43֊ամյա պատմության ընթացքում միշտ էլ խնդիրներ են ունեցել կենտրոնական իշխանության հետ։ Իրանի վերջին ցույցերը ծայր առան երկու ամիս առաջ, երբ մի քրդուհի Թեհրան կատարած այցելության ժամանակ կալանվեց գլխաշորի պատճառով և մահացավ «Բարոյականության Ոստիկանության» քաղաքացիների պահպանման վայրում։ Իսլամական պետությունը ցույցերի հրահրման համար մեղադրում է նաև Իրանի քրդական կուսակցություններին, որոնք զինված են և գրասենյակներ ունեն Իրաքի Ինքնավար Քրդստանում։ Իրանը վերջերս երեք անգամ հրթիռակոծել է Իրանի քուրդ զինյալների ճամբարները»։

| | |
3905 | 0
Facebook