Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական ​​վիզուալիզատորն է

21:24, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական ​​վիզուալիզատորն է

Հայկական doodooc հավելվածը FIFA Fan Fest 2022 փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է: Այս մասին հաղորդվում է հավելվածի ֆեյսբուքյան էջում:
     «Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը մեկնարկել է այսօր: Չափազանց ոգևորված ենք ֆուտբոլի, միասնության և զգացմունքների այս համաշխարհային տոնակատարության մի մասը լինելու կապակցությամբ:
     doodooc-ը միավորել է ուժերը GL Events-ի և Octagon-ի հետ՝ FIFA Fan Fest 2022-ն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ը փառատոնի պաշտոնական երաժշտական վիզուալիզատորն է, և դրա վիզուալիզացիաները կցուցադրվեն FIFA Fan Zones-ի յուրաքանչյուր էկրանին: Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը միացե՛ք մեզ՝ տոնելու Աշխարհի գավաթն աշխարհի տարբեր երկրների արտիստների հետ»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Աղբյուրը` doodooc
3312 | 0
Facebook