Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատարում կայացած աշխարհի առաջնության առաջին գոլը չեղարկվեց VAR-ի միջոցով

21:00, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
Կատարում կայացած աշխարհի առաջնության առաջին գոլը չեղարկվեց VAR-ի միջոցով

Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում խփված առաջին գոլը չեղարկվեց մրցավարի վիդոօգնականի (VAR) համակարգի միջոցով։

Կատարի և Էկվադորի ազգային հավաքականների միջև մրցաշարի մեկնարկային խաղում հաշիվը բացվեց 3-րդ րոպեին։ Էկվադորցի հարձակվող Էներ Վալենսիան գլխով գրավեց դարպասը, սակայն շուտով գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

15-րդ րոպեին կատարցիները տուգանային հրապարակում գցեցին Վալենսիային։ Մրցավարը դեղին քարտ ցույց տվեց դարպասապահ Սադ Ալ-Շեբին և նշանակեց 11 մետրանոց, որը Վալենսիան դիպուկ իրացրեց։
     Հանդիպումը դեռ շարունակվում է, դաշտի տերերը պարտվում են 2:0 հաշվով:
     Թարմացում. հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով, Էկվադորի հաղթանակով:

Կատարում կայացած աշխարհի առաջնության առաջին գոլը չեղարկվեց VAR-ի միջոցով
6358 | 0
Facebook