Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարի արդյունքները
![]() Ամփոփվել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարի արդյունքները։ Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, նոյեմբերի 18-20-ն անցկացված փակման արարողությանը ներկա են եղել Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Հրաչյա Պետիկյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ՀԱՕԿ փոխնախագահ, սպորտի վաստակաշատ գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մարզադպրոցի տնօրեն Նշան Սիմոնյան։ Նշվում է, որ բարձր արդյունքեր են ցույց տվել՝ Գոհար Հարությունյանը, վազող թիրախ, խառը վազք, 383 միավոր՝ ՀՀ ռեկորդ, Էլմիրա Կարապետյանը, 580 միավոր, Հրացան ձևում Սարգիս Համբարձումյանը, 612․7 միավոր, Միլենա Միասարյանը, 614․6 միավոր, Սեդա Գաբրիելյանը, 611․6 միավոր։ «ՀՀՖ նախագահ Արթուր Հովհննիսյանը շքանշաններ և հուշանվեր շնորհեց Գոռ Խաչատրյանին, Գոհար Հարությունյանին, Արուսյակ Գրիգորյանին։ ՀՀՖ մարզչական խումբը մրցման ուժեղագույն մարզիկ հռչակեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանին։ ՀՀՖ նախագահի կողմից Էլմիրան արժանացավ գավաթի և դրամական պարգևի։ Պարգևը շնորհեց օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը։ Ստորև ներկայացված են հաղթողների անունները. 1-ին տեղ՝ Գագիկ Նիկողոսյան/615․1, 256․3, 18։16/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան 2-րդ տեղ՝ Վրեժ Թորոսյան /614․3, 257․2, 16։18/ 3-րդ տեղ՝ Հայկ Բաբայան/615․0, 255․8/ 1-ին տեղ՝ Միլենա Միասարյան /614․6, 250․9, 17։11/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան 3-րդ տեղ՝ Սեդա Գաբրիելյան/611․2, 250․3/ Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղաների պայքարում՝ 1-ին տեղը՝ Նորայր Առաքելյան /574, 243․1, 16։12/ Հաղթող մարզիկի անձնա կան մարզիչ՝ Արմեն Սիմոնյան 3-րդ տեղ՝ Զավեն Իգիթյան /579, 242․8/ 1-ին տեղը՝ Էլմիրա Կարապետյան /580, 252․2, 16։12/ Ներկայումս Էլմիրա Կաարպետյանի անձնական մարզիչն է հանդիսանում և նրա հետ է աշխատելու ՀՀՖ հավաքական թիմի ավագ մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը 2-րդ տեղ՝ Էդիտա Մանուչարյան /527, 236․1, 12։16/ 3-րդ տեղ ՝ Նարե Գաբրիելյան /548, 235․5/ 1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /570, 7։5/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան 3-րդ տեղ՝ Հայկ Մինասյան /504, 6։4/ ՎԱԶՈՂ ԹԻՐԱԽ, ՆՈՐՄԱԼ ՎԱԶՔ, ԱՂՋԻԿՆԵՐԻ պայքարում 1-ին տեղը՝ Գոհար Հարությունյան /563, 7։5/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան 3-րդ տեղ՝ Անահիտ Սարգսյան /528, 7։5/ 1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյանը/387/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան 2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան/379/ 3-րդ տեղ՝ Ռաֆայել Մնացականյան/375/ 1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան /383/ Հաղթող մարզիկի անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան 3-րդ տեղ ՝ Անահիտ Սարգսյան /363/։ |