Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Փաշինյանը պարտավոր է ազատություն տալ ոչ միայն Վարուժան Ավետիսյանին, այլև մնացած բոլոր տղաներին». Պետրոս Մակեյան

16:48, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Փաշինյանը պարտավոր է ազատություն տալ ոչ միայն Վարուժան Ավետիսյանին, այլև մնացած բոլոր տղաներին». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վտանգված է Վարուժան Ավետիսյանի ապրելու իրավունքը

Վարուժան Ավետիսյանը և 2016թ-ի ապստամբությանը մասնակցած Սասնա ծռերից յուրաքանչյուրը նվիրյալներ են, դրա վկայությունն էր այն, որ 2016թ-ի հուլիս ամսին տասնյակ հազարավոր մարդիկ, վտանգելով իրենց, փողոց դուրս եկան՝ ի պաշտպանություն ապստամբների։ Շատ մեծ էր հավանականությունը, որ հանգուցալուծումը կբերեր իշխանափոխության, եթե Խորենացի փողոց չգործուղղվեին ՔՊ-ականները Նիկոլի գլխավորությամբ։
     2018թ-ին «հեղափոխության» օրերին Հանրապետության հրապարակում ժողովրդի ճնշման տակ ՔՊ-ականներին պարտադրվեց վանկարկել «ազատություն Սասնա ծռերին», իսկ շաբաթներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպեցինք՝ քննարկելու Սասնա ծռերի և մնացած քաղբանտարկյալների ազատ արձակելու մեխանիզմներն ու ժամկետները։ Հանդիպմանը մասնակցում էին Ալեք Ենիգոմշյանը և Արայիկ Պապիկյանը։ 2018թ-ի ժողովրդի ճնշմամբ ազատ արձակվեցին Սասնա ծռերը, սակայն դատական գործընթացը շարունակվեց Սերժ Սարգսյանի նախատեսած հոդվածներով ու սցենարով։
     Հիմա, երբ կտրուկ վատացել է Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է միջամտել և ազատություն տալ ոչ միայն Վարուժան Ավետիսյանին, այլև մնացած բոլոր տղաներին։
     Չորս տարին բավական ժամանակ էր, որ իրական արդարադատության համակարգ ձևավորեին, քանի որ այն չկա, ինչի պատասխանատուն վարչապետն է, պարտավոր է միջամտել, որպեսզի չվտանգվի Վարուժան Ավետիսյանի բուժվելու և ապրելու իրավունքը»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
| | |
1322 | 0
Facebook