Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Ի դեպ, արդեն Արևմուտքի համար լուրջ անհանգստության պատճառ են դարձել իրանական Shehid անօդաչու սարքերը, որոնք առավել արդյունավետ են և էժան։
Որոշ փորձագետներ Shehid-ի արդյունավետությունն ավելի բարձր են համարում, քան Bayraktar TB-2-ինը, որը շատ ավելի թանկ է, և ո՛չ բոլոր երկրները կարող են կիրառել, իսկ կիրառման դեպքում էլ ոչ բոլոր թիրախների նկատմամբ, քանի որ այն բավականին թանկ է։
Կարծում եմ, որ արդյունավետ կլինի, նաև մեծագույն օգնություն, եթե ՀՀ իշխանություններն ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանում ԱԹՍ-ների հայ-իրանական համատեղ արտադրություն դրվի։ Սա նաև կօգնի տեղական արտադրողներին ու ուսումնասիրողներին, որպեսզի և՛ փորձի փոխանակում տեղի ունենա, և՛ մրցակցություն առաջանա, և՛ միջազգային շուկաներ դուրս գալու ճանապարհ կբացվի»։