Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում 2000-ից ավելի սողանքային գոտիներ կան». Նարինե Կիրակոսյան

09:48, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Հայաստանում 2000-ից ավելի սողանքային գոտիներ կան». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Փախչող» հողերը
     Հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. Կամ ամլանում է, կամ ոտ առած, ջուր դառած փախչում:
     Շռայլ ու բարի բնությունը կամակոր ու հիշաչար է դառնում, երբ նրան կտցահարում են, հոշոտում, խախտում հավասարակշռությունը:
     Նրա խռովքը դառնում է անկասելի:
     Ակտիվ սողանքային գոտիներից` Հաղարծին, Գոշ, Գնիշիկ, Օձուն, Նուբարաշեն, Կապան, Դիլիջան…, Ողջաբերդն իր դատապարտվածությամբ ասես դասական օրինակ լինի բնության լեզուն չհասկանալու, կորստյան խտացված ցավի, երբ Հայաստանի հենց սրտում, մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորությամբ, բոլորիս աչքի առաջ, ավերվեց ու քարուքանդ եղավ ոչ թե ճակատի գծի սահմանամերձ կամ էլ չոր ու անպտուղ աղքատիկ գյուղակ, այլ մոտ երկու հազար բնակիչ ունեցած բարեկեցիկ ու գողտրիկ մի բնակավայր: Կարծես թե հարկ չկա որեւէ մեկին բացատրել, այն էլ Հայաստանում, թե ինչ է նշանակում տուն ու տեղ, ծննդավայր ու նախնիների գերեզման:
     Հայաստանում 2000-ից ավելի սողանքային գոտիներ կան։ Հայաստանում սողանքները գրեթե չեն կարողանում կանգնեցնել: Փորձագետներն ասում են, որ սողանքներ կանգնեցնելը «շատ թանկ հաճույք է»: Սողանքների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդա-տեխնածին: Լանջերի կտրատումը, գյուղատնտեսական նպատակներով ոռոգումները, կառուցապատումներով ծանրաբեռնվածությունը, ճանապարհաշինությունը, անտառահատումները և այլ միջոցառումները կարող են խթանել սողանքների ակտիվացմանը: Սողանքագետներն ասում են, որ եթե սողանքները քարտեզագրված են և հայտնաբերված, ապա այնտեղ չի կարելի կառուցապել: Այս ամենի մասին ավելի մանրամասն դիտեք տեսանյութում»։

«Հայաստանում 2000-ից ավելի սողանքային գոտիներ կան». Նարինե Կիրակոսյան
| | |
1981 | 0
Facebook