Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շշմելու երևույթի եմ հանդիպում». Վահան Թումասյան

09:42, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Շշմելու երևույթի եմ հանդիպում». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքան իր էջում գրում է. «ՄԻ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ
     Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ հասարակությունը դարձել է անհանդուրժող, նույնիսկ դաժանությունն ու ագրեսիան է կտրուկ ավելացել... չէի հավատում:
     Բայց .... մի քանի փոքրիկ տեսանյութեր եմ վերջերս տեղադրել էջիս, ծայրահեղ աղքատ կյանքով ապրող մարդկանց ու երեխաների մասին: Տեղադրել եմ առանց մոնտաժման, շատ դեպքերում ցույց տալու համար, որ մեր շրջապատում աղքատությունը կա և մենք բոլորս պետք է կարողանանք հնարավորության դեպքում օգնության ձեռք մեկնել նրանց: Առհասարակ տեսածիս մի աննշան մասն եմ ներկայացնում:
     Բայց հետաքրքիրը նրանում է, որ նախկինում երբ նման փոքրիկ տեսանյութեր էի տեղադրում այս կամ այն ընտանիքի մասին, գրեթե չէին խորանում նրանց ով լինելու և այլ նեղ անձնական հարաբերությունների մեջ, այլ միանգամից տասնյակ առաջարկություններ էին լինում այդ մարդկանց օգնելու համար:
     Հիմա շշմելու երևույթի եմ հանդիպում, մի կողմ թողնենք այն, որ ինձ չգիտես ինչերում են մեղադրում, դա կարևոր չէ...այլ ցավալին է նրանում է, որ բավականին շատ հարձակումներ են սկսվում տեսանյութերումս ներկայացված մարդկանց հանդեպ և ամենավերջին մեղադրանքներն են հնչեցվում նրանց հասցեին... երևի ժամանակն է վերջ տամ նման բովանդակության տեսանյութերի հրապարակմանը...»:

| | |
7267 | 1
Facebook