Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը Մաշտոցի պողոտայի որոշակի հատված փակ կլինի

23:30, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Վաղը Մաշտոցի պողոտայի որոշակի հատված փակ կլինի

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Երևանում կկայանա «Մանկական Եվրոտեսիլ 2022»: Միջազգային փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքում նոյեմբերի սկզբից սկսել են Ամանորի տոնական ձևավորման աշխատանքները:

4686 | 0
Facebook