Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանության նկատմամբ զայրույթը խորանում է, ժողովուրդը չի համակերպվել». Կարինե Նալչաջյան

23:18, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
«Իշխանության նկատմամբ զայրույթը խորանում է, ժողովուրդը չի համակերպվել». Կարինե Նալչաջյան

Ներքին իրավիճակի, հասարակական տրամադրությունների և ընկալումների վերլուծությունը վկայում է, որ իշխանությունների նկատմամբ զայրույթը և թշնամական ապրումները խորանում են, հասարակության որոշակի շերտի աչքերը, թեկուզ դանդաղ, բացվում են։ Իհարկե, լավ կլիներ, որ հնարավորություն ունենայինք գիտական հավաստի մեթոդներով հետազոտություն կատարելու և համեմատականներ անցկացնելու։ Մենք չենք կարողանում հաջողության հասնել՝ ձերբազատվել այն իշխանությունից, որը սեփական պետության և ժողովրդի շահերի դեմ է աշխատում, քանի որ չենք պայքարում գիտականորեն հավաստի և հիմնավորված ձևով։ Մասնագետներն ընդամենը կարող են իրենց դիտումների արդյունքների մասին խոսել, սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ճշգրիտ գործիքներով և երկարատև ժամանակահատվածում հասկանալ հանրային տրամադրությունները, կանխատեսումներ անել։ Միայն այդ դեպքում կկարողանանք ճիշտ գործիքներ կիրառել այս իրավիճակից փրկվելու համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Ժողովուրդը չի համակերպվել այս իրավիճակին։ Թվում է, թե այդպես է, և եթե դուրս գանք փողոց, քայլենք, կտեսնենք, որ ամեն մեկն իր առօրյայով և գործով է, կարծես անգամ խոսակցությունների թեման ներքին իրավիճակը չէ։ Մինչդեռ մի պահ կար, երբ բոլորն այդ մասին էին խոսում։ Հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք ոգևորված խոսում ու քննադատում էին, կարծես այլևս չեն խոսում, հոգնել են դրանից։ Այնուամենայնիվ, երբ փորձում ես անտարբեր թվացող մարդկանց հետ զրույցի բռնվել, մեծամասամբ հանդիպում ես կուտակված ապրումների։ Սա անելանելի իրավիճակի մասին է վկայում։ Տիրապետող կարծիքն այն է, որ մարդկանցից ոչինչ կախված չէ, և նրանք ոչինչ չեն կարող անել։ Եթե այդպես է, հոգեբանական մի օրինաչափություն է սկսում աշխատել՝ փախուստ իրականությունից, իրականության ժխտում կամ հուզական մեկուսացում»,- ասաց հասարակական գործիչը:

«Հուզական մեկուսացումը շատ հետաքրքրական հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է։ Տեղի է ունենում մի բան, որը մեր հուզական աշխարհի վրա ազդում է, բայց քանի որ մենք կարծես անելանելի վիճակում ենք, չգիտենք, թե ինչ անել իրավիճակը շտկելու համար, կարող է սկսել աշխատել հուզական մեկուսացումը, այսինքն՝ հույզերը ճնշվում են, և դու սկսում ես ապրել առանց հույզերի։ Այսօր մարդիկ անհաղորդ և հուզականորեն անմասնակից են դարձել։ Երբ տասը տարի առաջ լսում էինք, որ սահմանին զոհ կամ վիրավոր ունենք, դա հուզական ալիք էր բարձրացնում, իսկ այսօր մարդիկ կարծես արյանը սովորել են։ Սրանք արդյունավետ հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմներ են, իսկ այդ մեխանիզմներն անձի մակարդակում լավ երևույթ են, բայց եթե դա չափազանցված է և ծայրահեղության է հասնում, վնասում է»,- նշեց հոգեբանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Իշխանության նկատմամբ զայրույթը խորանում է, ժողովուրդը չի համակերպվել». Կարինե Նալչաջյան
| | |
2205 | 0
Facebook