Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնը 2022-ին Կիևին 3 միլիարդ ֆունտ սթերլինգ է հատկացրել

22:30, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Լոնդոնը 2022-ին Կիևին 3 միլիարդ ֆունտ սթերլինգ է հատկացրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ այս տարի Ուկրաինային տրամադրվել է ավելի քան 3 միլիարդ ֆունտ սթերլինգ ռազմական օգնություն և վերահաստատել է հետագա ֆինանսավորման իր պատրաստակամությունը։
     «Մեծ Բրիտանիան կշարունակի օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում չեն հաստատվել խաղաղություն և անվտանգություն, որի վրա հնարավոր կլինի հույս դնել: Մենք այս տարի տրամադրել ենք ավելի քան 3 միլիարդ ֆունտ սթերլինգ ռազմական օգնություն և կշարունակենք օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, քանի դեռ դուք ճնշում եք գործադրում ռուսական զորքերի վրա»,- Զելենսկու հետ համատեղ ելույթի ժամանակ ասել է Սունակը:

Նա հայտարարել է ուկրաինական ավերված ենթակառուցվածքները վերականգնելու համար նոր օգնության տրամադրման մասին, 120 միավոր զինտեխնիկայի տրամադրման, ռազմական բժիշկների ու ինժեներների պատրաստման հարցում օգնության։ Սունակը նշել է, որ Բրիտանիան միանում է ձմեռը հաղթահարելու համար Ուկրաինային անհրաժեշտ օգնության չափի ավելացման նախաձեռնությանը։ Խոսքը 16 միլիոն ֆունտ սթերլինգից ավելի մարդասիրական օգնության և զինվորների համար ձմեռային տեխնիկա տրամադրելու մասին է։

3830 | 0
Facebook