Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թելեգրամյան օգտանունը վաճառվել է ռեկորդային գումարով

22:12, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Թելեգրամյան օգտանունը վաճառվել է ռեկորդային գումարով

Telegram-ի @news օգտանունը վաճառվել է բլոկչեյն աճուրդում 994,000 TON-ով կամ 1,7 միլիոն դոլարով։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Auto մականվանը, որը վաճառվել է 1,6 միլիոն դոլարով:

Անունը գնած օգտատերն իր հաշվում ունի 20,9 մլն TON։ Նախկինում նա արդեն մի քանի օգտանուն է գնել սոցցանցում՝ @pasta, @pizza, @discount, @insurance և այլն։

Telegram-ի ստեղծող Պավել Դուրովը հոկտեմբերի վերջին հայտարարել էր օգտանունների վաճառքի Fragment հարթակի մասին։ Գնումը տեղի է ունենում բլոկչեյն աճուրդի ձևաչափով՝ մեկ մականունը 90 ռուբլի մեկնարկային գնով։

Օգոստոսի վերջին Telegram-ը հեռացրեց այն հասցեները, որոնք մեկ տարի չէին գործածվում։

5658 | 0
Facebook