Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

Հանրահայտ Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը․ գրքարվեստի ցուցադրություն

21:54, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Հանրահայտ Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը․ գրքարվեստի ցուցադրություն

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Մարտիրոս Սարյան․ Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված է Սարյանի գրքարվեստը, որում խտացված են նկարչի զգացմունքներն ու վերաբերմունքը հայկական գիր-գրականության և գրողների հանդեպ:
     Մարտիրոս Սարյանի գրքարվեստը հանրությանն առավել քիչ հայտնի էջերից է, և այս ցուցահանդեսը կարևոր է այն առումով, որ բացի Սարյանի էսքիզներից, ցուցահանդեսում ներկայացված են այնպիսի գրքերի նկարազարդումներ, որոնք բացառիկ նմուշներ են:

Հանրահայտ Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը․ գրքարվեստի ցուցադրություն
Հանրահայտ Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը․ գրքարվեստի ցուցադրություն

     Անցյալ դարի 20-ական թվականների վերջին և 30-ական թվականների սկզբին գրքի ձևավորման արվեստը Հայաստանում կարճատև, բայց վառ ծաղկում ապրեց: Այստեղ որոշիչ դեր խաղաց Եղիշե Չարենցը, ով էլ իր հերթին այս գործի մեջ ներգրավեց հայ արվեստի մի շարք ականավոր գործիչների, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանին:
     Մարտիրոս Սարյանի՝ շուրջ ինը տասնյակ բարձրարժեք նկարազարդումները ներկայացնում են գրքային գրաֆիկայի ասպարեզում Վարպետի թողած հարուստ ժառանգությունը։ Դրանց զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:
     Ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի և այլ հայտնի դասականների գրական երկերի պատկերազարդումները:
Հանրահայտ Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը․ գրքարվեստի ցուցադրություն
Հանրահայտ Մարտիրոս Սարյանի անհայտ էջերը․ գրքարվեստի ցուցադրություն

     Առանձին սրահներում ցուցադրվում են հայկական հեքիաթների նկարազարդումներ, մի շարք թանգարաններից հավաքված գրաֆիկական թերթեր, Չարենցի «Դիմակով պորտրետը», որը տրամադրել է Գրականության և արվեստի թանգարանը։
     Ինչպես նշում են կազմակերպիչները, այս ցուցահանդեսը յուրօրինակ հարգանքի տուրք է Վարպետի հիշատակին, ով կանգնած էր Ազգային Պատկերասրահի 100-ամյա պատմության ակունքներում ՝ իր բացառիկ կարևոր դերը ունենալով պատկերասրահի ստեղծման և ձևավորվան գործում:

| | |
1045 | 0
Facebook