Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

Վերամբարձ կռունկի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

20:54, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Վերամբարձ կռունկի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ժամը 16։30-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկի աշխատակիցը չի արձագանքում հեռախոսազանգերին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մեծ դժվարությամբ մոտ 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա Ա․Մ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

| | |
3540 | 0
Facebook