Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոլցը հրապարակավ դիմել է Պուտինին

20:36, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Շոլցը հրապարակավ դիմել է Պուտինին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրապարակայնորեն կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դուրս բերել զորքերն Ուկրաինայից և դադարեցնել պատերազմը։ Կանցլերի հայտարարությունը մեջբերում է Spiegel-ը։

«Դադարեցրեք այս պատերազմը, դուրս բերեք ձեր զորքերը և ճանապարհ հարթեք խաղաղ բանակցությունների համար, որոնք չեն կարող թելադրվել Ռուսաստանի կողմից Ուկրաինային»,- ասել է Շոլցը Պուտինին։

Նրա խոսքով, ոչ մի երկիր հարևանի ետնաբակ չէ. «Ոչ ոք իրավունք չունի յուրացնել ուրիշի տարածքը»,- հավելել է կանցլերը։

11497 | 2
Facebook