Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Գաղափարի ու իմաստի պակասը, հաճելի կյանքին հարմարվելն են զրկում պայքարելու կամքից». Տարոն Սիմոնյան

01:12, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Գաղափարի ու իմաստի պակասը, հաճելի կյանքին հարմարվելն են զրկում պայքարելու կամքից». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Աշխարհակարգի փոփոխությունից մինչև լոկալ անվտանգային ու տարաբնույթ այլ խնդիրներ ...
     Այս ամենը չափազանց փոքր ու հեշտ լուծելի են, երբ գիտես, թե ինչի համար ես ապրում ու, թե որն է կյանքի իմաստը:
     Նույն այս խնդիրներն անլուծելի են թվում ու տագնապ տարածող, երբ անձնական կամ կոլեկտիվ կյանքդ կապում ես հաճույքին, վախին ու քոչվորների կողմից քարոզած քոչվորությանը:
     Գաղափարի ու իմաստի պակասը, կենցաղի կանչն ու հաճելի կյանքին հարմարվելն են զրկում մարդուն ու ազգին պայքարելու կամքից:
     Իսկ երբ գաղափարն ու իմաստը կան, անգամ ամենամեծ ոսոխը, շրջապատված լինելը, ընթացիկ կրակոցներն ու աշխարհում միայնակ լինելու հորիզոնը ոչ այլ ինչ են, քան ավելի հզոր դառնալու կայուն մարտահրավերներ ...
     Սնեք պայքարելու կամքը հանուն այն գաղափարի, որ կոչված է մեզանում ստեղծել առաքինի անհատ, ով գիտի՝ ինչ է պետք իր պետությանը և ինչպես նվիրվել իր ազգին, ու կսնեք կյանքն ու ոչ հեռավոր հաղթանակը ...
     ... որովհետև ապրել նշանակում է պայքարել: Կյանքի այլ ձևաչափ բնությունը չի ստեղծել»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
| | |
1473 | 0
Facebook