Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Համացանց

«4 իշխանությունների երանգները՝ շատ կարճ». Սամսոն Գրիգորյան

00:18, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«4 իշխանությունների երանգները՝ շատ կարճ». Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4 իշխանությունների երանգները շատ կարճ.
     1-ին ժողովուրդ, դուք պետք է սոված մնաք, մրսեք, ունեզրկվեք, որ Արցախը մերը լինի...
     2-րդ ժողովուրդ, դուք պետք է ծեծվեք, թալանվեք, ունեզրկվեք, որ Արցախը պահենք...
     3-րդ ժողովուրդ, դուք պետք է ծեծվեք, թալանվեք, ունեզրկվեք և, կարևորը, լռեք, որովհետև թուրքը տեսնում հրճվումա, Արցախն էլ վտանգի տակա...
     4-րդ ժողովուրդ, Արցախը... լավ Արցախն անցանք։
     Մենք ձեզ ուղղակի չենք թալանում, մենք ընդամենը կլվանանք ձեզ թալանողների երեսը, մենք հարկերով ու բանկերով ձեզ նուրբ կթալանենք։ Մենք կստիպենք բոլորիդ աշխատել, բայց շատ չնչին եկամուտով, որ հազիվ մի փոր հաց գնեք։ Մենք աճպարարություններով և մանիպուլյացիաներով կստեղծենք տպավորություն, որ էլ թալան չկա, կաշառք չկա, կոռուպցիա չկա, մոնոպոլիա չկա։ Մենք հո չոբան չենք ձեզ ծեծենք, մտնենք ձեր տուն, ձեր բիզնես, այս ամենը կարելի է կիրթ և որակով անել։
     Մենք ուղղակի թվեր կնկարենք ու ձեզ կթվա, որ լավ եք ապրում։
     Կեցցե ոչ բռնի, ժողովրդավարական»:

| | |
2770 | 0
Facebook