Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար Արտաշես Ազնաուրյանը

16:48, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար Արտաշես Ազնաուրյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
     «Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ - հյուսվածաբանի, թե՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։
     Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնը։
     Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին»,- գրել է Ավանեսյանը։

| | |
2754 | 0
Facebook