Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովին

16:12, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Վարչապետը Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթաժողովին:

Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

Գագաթաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:

Վարչապետը Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովին
| | |
1126 | 0
Facebook