Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Թերթերի տեսություն

Թորոսյանը միջնորդավորված ընկերություն է անում Սասուն Խաչատրյանի հետ. քրգործերը կվերանա՞ն. «Ժողովուրդ»

10:48, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Թորոսյանը միջնորդավորված ընկերություն է անում Սասուն Խաչատրյանի հետ. քրգործերը կվերանա՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իշխող քաղաքական թիմի ներսում «սև ագռավի» է վերածվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարարը վաղո՜ւց չի շփվում թիմակիցների հետ ու, ասես, մերժված լինի բոլորի կողմից:

«Նա այժմ ընդգծված մտերիմ է Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ: Ու դա պատահական չէ: Իսկ Տիգրանյանն իր հերթին Հակակառուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ու վերջինիս եղբոր՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանի հետ է մտերիմ:

Հաշվի առնելով մտերմությունների այս շղթան ու միմյանց փոխկապակցված լինելու հանգամանքը՝ չի բացառվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Թորոսյանի ձկնաբուծարաններ ունենալու թեման այդքան էլ խոր չքննի»,- օրաթերթին հուշեց իշխանամերձ աղբյուրներից մեկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

| | |
2125 | 0
Facebook