Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Թերթերի տեսություն

Իրավիճակ է փոխվել․ քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու. ««Ժողովուրդ»

10:24, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
Իրավիճակ է փոխվել․ քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու. ««Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել Քննչական կոմիտե՝ 44 օրյա պատերազմի առիթով հարուցված քրեական վարույթով հարցաքննության. ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են գնացել Վարչապետի մոտ՝ նրան հարցաքննելու:

Օրաթերթն իր այս տեղեկությունը փորձեց պարզել հենց Քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հաղորդեցին. «Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի մայիսի 4-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի՝ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում։

Սույն քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր պահանջների պահպանմամբ»:

Նշենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում վարչապետ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

| | |
2331 | 0
Facebook