Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Թերթերի տեսություն

«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. քաղաքագետ. «Փաստ»

10:14, շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ.
«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. քաղաքագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք բանակցային գործընթացի ներկա փուլին, աշխարհաքաղաքական գործոններին, դրանցից բխող մարտահրավերներին: Անդրադառնալով նախ ինտենսիվ բնույթ կրող հանդիպումներին՝ քաղաքագետը մի երկու պատճառ մատնանշեց:

«Թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անում է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այդ դաշինքն ամեն ինչ անում է, որ այդպես կարողանա խնդիրը հօգուտ իրեն լուծել՝ հետագայում Հայաստանին պարտադրելով նաև որոշակի այլ զիջումներ՝ կապված, օրինակ՝ ճանապարհների, միջանցքների և այլնի հետ: Ադրբեջանա-թուրքական դաշինքը շտապում է դա անել երկու պարզ պատճառով. առաջին՝ պարտություն կրելուց հետո հայկական կողմը դեռևս չի հասցրել վերականգնվել, բավականին խոցելի վիճակում է, երկրորդ՝ Հայաստանի հնարավոր դաշնակիցներից ՌԴ-ն ինքն է գտնվում բավականին լուրջ խնդիրների մեջ և այդքան էլ չի կարողանում համապատասխան աջակցություն տալ հայկական կողմին:

Դրա համար ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է օգտվել այս երկու պատճառներից ու խնդիրը հնարավորինս շուտ լուծել: Ներկա փուլում հանդիպումների ինտենսիվության պատճառնեը սրանք են: Թե ինչու է Փաշինյանը նույն ինտենսիվությամբ սպասարկում ադրբեջանա-թուրքական դաշինքի նույն օրակարգը, այլ հարց է. հիմնականում պայմանավորում եմ նրանով, որ պարզապես համագործակցում է Ալիևի և Էրդողանի հետ, հնարավոր է՝ նաև այլ ուժերի ճնշմամբ, օրինակ՝ Արևմուտքի: Ամեն դեպքում, Փաշինյանը սպասարկում է թշնամու՝ արագ հարցը լուծելու վերոնշյալ օրակարգը, ինչը մեծ վտանգներ է պարունակում հայկական պետությունների համար»,-շեշտեց քաղաքագետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

| | |
2348 | 0
Facebook