Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Հարցազրույցներ

«Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ալիևի հարվածներն ուղղված են ՌԴ-ին․ Բաքուն հակառուսական արշավ է սկսել»․ Դ․ Բաբայան

23:30, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
«Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ալիևի հարվածներն ուղղված են ՌԴ-ին․ Բաքուն հակառուսական արշավ է սկսել»․ Դ․ Բաբայան

«Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ադրբեջանի հարվածները պետք է դիտարկել ՌԴ-ի դեմ․ Ալիևի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրենց պետական քաղաքականության կարևորագույն ուղղությունների մի մասն է ՌԴ-ին հարվածելը, իհարկե, նրանք պետական մակարդակով ոչինչ չեն ասում, բայց առանձին գործիչների վերլուծաբանների միջոցով հակառուսական մեծ արշավ են սկսել»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է խոսել ԼՂ-ում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Ռուբեն Վարդանյանն է, նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով:

Բաբայանի խոսքերով, ՌԴ-ի հետ որևէ գաղտնի օրակարգ չկա, ՌԴ-ն կողմ է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն, միաժամանակ հասկանալով, որ Արցախի հարցը հիմա բարդ է լուծել, այն պետք է թողնել ապագային, Ադրբեջանն էլ փորձում է առիթից օգտվել, բայց այս մոտեցումը պետք է սկզբունքային լինի մեզ համար:

Մանրամասները տեսանյութում։

«Ռուբեն Վարդանյանի հանդեպ Ալիևի հարվածներն ուղղված են ՌԴ-ին»․ Դավիթ Բաբայան
| | |
2095 | 1
Facebook