Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չէի գրի, եթե աշխատողը 44-օրյա պատերազմի մասնակից չլիներ»․ Վ․ Գրիգորյան

03:06, կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ.
«Չէի գրի, եթե աշխատողը 44-օրյա պատերազմի մասնակից չլիներ»․ Վ․ Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․ «Այսօր ՀՀ-ում գրանցված գործատուներից մեկը, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, դրանով սահմանված նորմերը և կարգավորումները, աշխատողի իրավունքների կոպիտ խախտմամբ ազատել է աշխատանքից 44-օրյա պատերազմի մասնակից և սփյուռքից Հայաստան տեղափոխված մեր հայրենակցին:
     Գործատուն աշխատանքից ազատման հիմք է համարել տրանսպորտի բացակայության պատճառով աշխատանքից 20 րոպե ուշանալը, մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ նման հիմք չկա։
     Ես, իհարկե, քաղաքացիական գործերով չեմ զբաղվում ու սրա մասին չէի գրի, եթե աշխատողը 44-օրյա պատերազմի մասնակից ու սփյուռքից ՀՀ հայրենադարձ չլիներ, բայց այս անգամ բացառություն եմ անելու:
     Եթե ՀՀ-ում գրանցված գործատուն ահավասիկ այսպես է գնահատում պատերազմի մասնակցին, ապա ստիպված ենք իրեն դատարանի միջոցով խելք ու օրենք բացատրել. քավ լիցի, դա Մեզ մոտ հրաշալի է ստացվում»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
5608 | 0
Facebook