«Ունենք թշնամիներ, բայց նաև դաշնակիցներ, զորօրինակ՝ Իրանը։ Ռուսաստանը զբաղված է իր գործերով, բայց Ռուսաստանը մեր նկատմամբ, մենք՝ Ռուաստանի, պետք է մեր դաշնակցային պարտավորությունները կատարենք մինչև վերջ»,- Live News-ի տաղավարում կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Արևմուտքը, հանձինս Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, փորձ են անում ինչ-որ տեղ պոզիտիվ միջամտություն ունենալ կայուն, երկարատև խաղաղության հասնելու ռեգիոնում։ Այդ փորձերին պետք է ընդառաջ գնալ, թող ստացվի, բայց չի կարելի Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնել Ռուսաստանի հաշվին և հակառակը․ դա կլիներ քաղաքական հիմարություն»,- ասաց Բագրատյանը։