Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ պարագլխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

19:00, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ պարագլխի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է. Ջ-ն ղեկավարել է իր կողմից ստեղծված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:

Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։

Նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող հանցախմբի անդամներից մեկը՝ Վ. Մ-ն, ներկայացել է Քննչական կոմիտե, ձերբակալվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հանցախմբի պարագլուխ, Իսպանիայի Թագավորությունում գտնվող «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է. Ջ-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

| | |
2472 | 0
Facebook