Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երբ խաղը միավորում է․ Ինեկոբանկը տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձության Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է

18:30, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
Երբ խաղը միավորում է․ Ինեկոբանկը տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձության Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է

Էմոցիաներ կյանքում, ինչպես ֆուտբոլում

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ն աշխարհի ֆուտբոլասեր հանրության զարկերակն ավելի արագ է բաբախելու։

Ամենատարբեր տարիքի ու հետարքրությունների տեր մարդիկ ողջ ընտանիքով կամ ընկերական ջերմ խմբերով հավաքվելու են մեկ հարկի տակ և իրենց ուշադրությունն ուղղելու են մեծ ու փոքր էկրաններին:

Հաշված օրեր են մնացել տարվա կարևորագույն ֆուտբոլային իրադարձությանը, որի Առաջին ալիքով հեռարձակման հովանավորն է Ինեկոբանկը։

«Ֆուտբոլն այն ֆենոմենալ երևույթներից է, որն ի զորու է մեկ նպատակի շուրջ և միևնույն էկրանի առջև համախմբելու ողջ ընտանիքին՝ պարգևելով ամենաիրական էմոցիաները։

Ինեկոբանկը, մշտապես արժևորելով ընտանքիքի հետ անցկացրած թանկարժեք ժամանակը, չէր կարող անմասն մնալ ամենամիավորող և վառ ֆուտբոլային իրադարձությունից։ Դե իսկ մեր ամենաակտիվ ու ֆուտբոլասեր հաճախորդներին սպասվում են նոր էմոցիաներ և մեծ անակնկալներ»,- նշում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը։

Առաջիկա շաբաթների ընթացքում Ինեկոբանկն իր հաճախորդների համար ապահովելու է էմոցիաներ կյանքում այնպես, ինչպես ֆուտբոլում: Ինեկոբանկի Visa քարտապաններն, ովքեր ֆուտբոլային թեժ օրերին ակտիվորեն կիրականացնեն անկանխիկ գործարքներ, կմասնակցեն մեծ խաղարկությանը՝ ստանալով հնարավորություն շահելու ֆուտբոլային թեմատիկ նվերների հավաքածուներ և դիտելու ամենաէմոցիոնալ հանդիպումները՝ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, Ինեկոբանկի թիմի, գործընկերների և հատուկ հրավիրված հյուրերի հետ միասին մեծ էկրանից Downtown-ում։

Ֆուտբոլային մեծ ալիքին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Ինեկոբանկի հաղորդակցության պաշտոնական ուղիներին։

| | |
1990 | 0
Facebook