Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՔՊ-ն չի ցանկանում բացահայտել պետական համակարգում ծվարած գործակալներին»․ Լևոն Բարսեղյան

17:14, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
«ՔՊ-ն չի ցանկանում բացահայտել պետական համակարգում ծվարած գործակալներին»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական համակարգում առկա խնդրներին․ «Հեղափոխությունից անցել է 4․5 տարի, և դեռ խոսվում է դատաիրավական համակարգի՝ չբարեփոխված լինելուց, վեթինգ և լյուստրացիա չանելու մասին․ ինչո՞ւ։ Գուցե քաղհասարակությունն է ոչ խիստ գտնվել իշխանության նկատմամբ, և կառավարող ուժը կարծել է՝ կիսատ-պռատ փոփոխությունները կընդունվեն, չեն քննադատվի։ ՔՊ-ն ուղղակի չի ցանկանում լյուստրացիա կատարել՝ բացահայտելու պետական համակարգերում ծվարած գործակալներին։ Դա պետության զավթված ճյուղերից մեկն էր և մնում է այդպիսին։ Երբեմն որպես ի հակառակություն՝ բերում-ասում են՝ ա՛յ, ԱԱԾ-ն լավ աշխատում է, լրտեսներ է բռնում։ Դա տեսնում ենք․ լավ է, որ աշխատում են, մարդիկ կան՝ չեն վստահում այդ լուրերին, ես վստահում եմ... Ես, դժբախտաբար, կարծում եմ, որ ոչ միայն ԱԱԾ-ն, այլև մի շարք համակարգեր մնում են գործակալական խոշոր ցանցերի ազդեցության տակ, հատկապես՝ Կրեմլի ազդեցության տակ»,- նշել է Բարսեղյանը։

«ՔՊ-ն չի ցանկանում բացահայտել պետական համակարգում ծվարած գործակալներին»․ Լևոն Բարսեղյան
| | |
1836 | 2
Facebook